«Girls in ICT» օրը ITU-ի (ՄԱԿ-ի տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների մասնագիտացված գործակալության) ամենամյա միջոցառումներից է: Այս տարի այն նշվել է 2019 թ. ապրիլի 25-ին: «Girls in ICT» օրվա կապակթությամբ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատվածը» կազմակերպել էր «Cyber Hygiene կամ Կիբեր Հիգիենա. Ինչպե՞ս անվտանգ մնալ Ինտերնետում» խորագրով տեղեկատվական սեմինար: Սեմինարը նախատեսված էր ներայացնելու համար, թե ինչպիսի անվտանգությանն առընչվող խնդիրներ կարող են լինել և ինչպես կարելի է անվտանգ մնալ Ինտերնետում: Սեմինարը տեղի ունեցավ Երեւանի հ.174 դպրոցում: Միջոցառումը հյուրընկալեց աշակերտուհիներին, նրանց մայրերին եւ ուսուցիչներին, տեղեկանալու Ինտերնետային անվտանգության խնդիրների եւ սկզբունքների մասին: «UCOM»-ի տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Կարեն Գասպարյանը պատմեց ամենատարածված կիբեր հարձակումների, վտանգների, խնդիրների և դրանցից խուսափելու մասին: Երիտասարդ մասնակիցները ևս ակտիվ էին քննարկումներում:
The post Girls in ICT Day. «Կիբեր Հիգիենա.ինչպե՞ս անվտանգ մնալ Ինտերնետում» appeared first on isocchapter.am.
