«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ն և «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն արդեն 3-րդ տարին համատեղ կազմակերպում են Հեռահաղորդակցության Միջազգային Միության (ITU) կողմից նախաձեռնած «Աղջիկները ՏՀՏ-ում» համաշխարհային միջոցառումը՝ կանանց ներգրավվածությունը ՏՀՏ ոլորտում խրախուսելու և աջակցելու համար: Այս տարի միջոցառումն առցանց էր վեբինար ձևաչափով՝ «Հաղթահարելով թվային մարտահրավերները» խորագրով: Վեբինարին ներկա էին 60 մասնակիցներ, ներառյալ՝ ՀՄՄ Հեռահաղորդակցության Զարգացման Բյուրոյի տնօրեն Դորին Բոգդան-Մարտինը։ Վեբինարի ժամանակ ներկայացվեց 2 թեմա՝ կրթություն և թվային մարկետինգ։ Հրավիրված մասնագետները խոսեցին COVID-19-ի պայմաններում ստեղծված թվային, կրթական և բիզնես մարտահրավերներից և ներկայացրեցին այն տեխնոլոգիաներն ու թվային գործիքները, որոնք կարելի է օգտագործել այդ մարտահրավերները հաղթահարելու համար:
The post Աղջիկները ՏՀՏ-ում. «Հաղթահարելով թվային մարտահրավերները» appeared first on isocchapter.am.
